19.04.2025
«Ռոսատոմ» պետական կորպորացիան և Հայկական ԱԷԿ-ը քննարկել են արդիականացման աշխատանքները
prev Նախորդ նորություն

ԸՕ-ի փոփոխությունները մասամբ ներկայացված են, որպեսզի չբարդացնեն հունիսյան ընտրությունները

Իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը որոշում է կայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ներկայացնել միայն մասամբ, որպեսզի չբարդացնի հունիսին կայանալիք արտահերթ ընտրությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումների ժամանակ հայտարարել է Լիլիթ Մակունցը։


Մակունցը հայտնել է, որ այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրինագծում ներառված են միայն փոփոխություններ, որոնք վերաբերում են «ռեյտինգային համակարգի» վերացմանը, ինչպես նաև պանդեմիայի շրջանում ընտրությունների անցկացման ընթացակարգերի օրենսդրական կարգավորումը։ Այդ որոշումը մանրամասն քննարկվել է, այդ թվում ՝ պրոֆեսիոնալ կառույցների հետ, վստահեցրել է պատգամավորը։


Նրա խոսքով, այդ որոշումն ամենևին չի նշանակում, որ իշխող մեծամասնությունը հրաժարվել է «բարեփոխումների մեծ փաթեթ» ընդունելու գաղափարից, որն այժմ ուղղված է Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը խոստացել է, որ փոփոխությունների ողջ փաթեթը կներկայացվի մոտ ժամանակներս։


 

Նախարարը հայտարարել է, որ Հայաստանը շարունակելու է ձեռք բերել AstraZeneca
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար