21.04.2025
Թուրքական ապրանքները ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ. տնտեսագետ
prev Նախորդ նորություն

Դատախազությունը թիրախավորում է ապօրինի ծագում ունեցող գույքը. 214 որոշում է կայացվել

2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ 430 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ:


Նշված նյութերով ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 216 անձի դեպքում կայացվել է ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին 83 որոշում: Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումները կայացվել են ինչպես օրենքով նախատեսված՝ 50.000.000 ՀՀ դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայությամբ պայմանավորված, այնպես էլ այլ հիմքերով:


 


 


 

Որոշ զորակոչիկներ կրկնակի կհետազոտվեն. զինդատախազն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար