5.05.2025
Սոցփաթեթին հատկացվող գումարները չեն ավելանում․ ավելացել են ծառայությունները․ պարզաբանում
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը ճանաչվել է տարվա լավագույն պետական կառույց

AAD ամենամյա 11-րդ մրցանակաբաշխության տարվա լավագույն պետական կառույց է ճանաչվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։


ՊԵԿ-ից հայտնում են, որ մրցանակը ստացել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Մանգասարյանը։


Նա նշել է, որ այս մրցանակը շատ պարտավորեցնող է: «Լավագույն ոլորտային բացառիկ բացահայտում» մրցանակը ստացել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը՝ թմրանյութերի տեղափոխման բացառիկ դեպքի բացահայտման համար (շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոին)։ Մրցանակը տրվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Լևոն Գրիգորյանին։

Անհրաժեշտ է ընդունել գյուղատնտեսության զարգացման պետական ռազմավարական ծրագիր. Խաչիկ Ասրյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան