3.05.2025
ԱԺ-ին կվերածի Երևանի խորհրդարանի. անկախ պատգամավորները՝ ԸՕ-ի փոփոխությունների մասին
prev Նախորդ նորություն

Մեր օրակարգում է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 31-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում, հանդիպումներ ունեցել Մարտունի քաղաքում և Բերդաշեն, Աշան, Նոր շեն, Հացի, Ավդուռ ու Մյուրիշեն համայնքներում:

Նա իր խոսքում անդրադարձել է անվտանգության ու սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման և տնտեսության զարգացման հարցերին: Անդրադառնալով մամուլում պարբերաբար շահարկվող Կարմիր շուկայի թեմային՝ Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ նման խոսակցությունները որևէ հիմք չունեն և, հակառակը, ԱՀ իշխանությունների օրակարգում Արցախի տարածքային ամբողջականության քաղաքական ճանապարհով վերականգնումն է՝ առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում:

Հանդիպումների ընթացքում Նախագահը նաև պատասխանել է բնակչությանը հուզող հարցերին:


 


 

Արցախի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերվել է քաղաքացիական անձի աճյուն. ԱԻՊԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով