20.04.2025
Որոշ զորակոչիկներ կրկնակի կհետազոտվեն. զինդատախազն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան
prev Նախորդ նորություն

Ռալֆ Յիրիկյանը չի պատրաստվում մտնել քաղաքականություն. Վիվա-ՄՏՍ

ԶԼՄ-ների կողմից այսօր վաղ առավոտից շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում են Վիվա-ՄՏՍ-ից:


«Հերթական անգամ վերահաստատում ենք, որ Ռալֆ Յիրիկյանը երբևէ որևիցե ձևաչափով չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և ապագայում ևս չի մտնելու քաղաքականություն: Ռալֆ Յիրիկյանն անձամբ ու Վիվա-ՄՏՍ-ն այս մասին պաշտոնապես հայտարարել են բազմիցս՝ հարցազրույցներում, ինչպես նաև՝ ի պատասխան տարատեսակ հրապարակումների ու լրագրողական հարցումների»,-ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ Ռալֆ Յիրիկյանը ներկայացված է լինելու ՀՀ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակում:


 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1097 նոր դեպք. մահացել է 26 մարդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար