23.11.2024
Վլադիմիր Պոզները բողոքի ակցիաներից հետո ստիպված է եղել լքել Թբիլիսին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանն ապրիլի 1-ից ծխախոտի միասնական նվազագույն գին է սահմանում

Ռուսաստանն ապրիլի 1-ից միասնական նվազագույն գին է սահմանում ծխախոտի համար, որը հաշվարկելու է գյուղատնտեսության նախարարությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:


Ապրիլի 1-ից մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը, գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է նվազագույն գինը սահմանել մեկ տուփի համար 108 ռուբլի:


Նախկինում ծխախոտի նվազագույն մանրածախ գները սահմանվել են առավելագույն մանրածախ գների 75%-ի մակարդակում:


Միասնական նվազագույն գինը հաշվարկվում է 1000 հատ սիգարետի եւ պապիրոսի ակցիզի դրույքաչափի, ԱԱՀ-ի դրույքաչափի եւ 1,4 գործակցի բարձրացման հիման վրա:


Մինչեւ ապրիլի 1-ը Ռուսաստանում արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրանքը կարող է վաճառվել միասնական նվազագույն գնից ցածր մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը: