4.10.2024
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Արցախի մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պոզները բողոքի ակցիաներից հետո ստիպված է եղել լքել Թբիլիսին

Հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները լքել է Թբիլիսին իր ժամանման դեմ բողոքի ակցիաներից հետո: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը, Պոզները եւ նրան ուղեկցող անձինք Վրաստանից մեկնել են Airzena ավիաընկերության չարտերային չվերթով:


Պոզները ստիպված է եղել լքել հյուրանոցը ոստիկանության պահպանության ներքո։ Հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել հայտնի լրագրողը, ողջ գիշերվա ընթացքում բողոքել են քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք անընդունելի են համարում նախկինում Պոզների կողմից Աբխազիայի վերաբերյալ արված մեկնաբանությունները: Ցուցարարները պահանջում էին, որ նա անհապաղ լքի երկիրը։


Լուսադեմին ցուցարարները ձվեր են նետել ավտոբուսի ուղղությամբ, որով Պոզերին եւ այլ անձանց տեղափոխել են օդանավակայան։


Պոզները ժամանել է Թբիլիսի՝ ծննդյան օրը նշելու համար, ապրիլի 1-ին լրանում է նրա 87-ամյակը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրան ուղեկցել են ավելի քան 40 մարդ՝ ընկերներն ու գործընկերները։


Լրագրողը ծրագրում էր երեք օր մնալ Վրաստանում։ Երեկոյան հայտնի լրագրողը եւ նրա ընկերները հավաքվել են Թբիլիսիի Vinotel-ի ընթրիքի ժամանակ։ Հյուրանոցը տուգանվել է 10 հազար լարիով կովիդ-սահմանափակումները խախտելու համար, իսկ բոլոր հյուրերը՝ 2 հազար լարիով: Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում արգելված են սոցիալական միջոցառումները եւ գործում է «պարետային ժամ». առանց հատուկ ձևաթղթի տեղաշարժը չի թույլատրվում ժամը 21:00-ից մինչեւ 05:00-ը:


Միաժամանակ Vinotel-ի մոտ հավաքվել են քաղաքացիական ակտիվիստներ և քաղաքական գործիչներ, որոնք վրդովված են եղել, որ երկիր են թողել հայտնի լրագրողին, որը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ նրան թույլ են տվել սոցիալական միջոցառում կազմակերպել՝ չնայած խիստ կարգավորումներին:


Արդյունքում Պոզները եւ նրա հյուրերը լքել են տարածքը ոստիկանության օգնությամբ, սակայն ցուցարարները շարունակել են ակցիան արդեն նոր վայրում՝ Rooms հյուրանոցի մոտ:

Ռուսաստանն ապրիլի 1-ից ծխախոտի միասնական նվազագույն գին է սահմանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում