5.05.2025
ՊՆ հայտարարությունը՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների փոխհատուցման մասով
prev Նախորդ նորություն

Հայաստանի ԲՈՒՀ-երում ընդունելության գործող ընթացակարգը վերանայվել է

ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ի նիստում փոփոխություններ է կատարել նախորդ որոշումներից մեկում՝ կապված Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործող ընթացակարգը վերանայելու եւ ընթացիկ իրավիճակին համապատասխան ոլորտը կարգավորելու անհրաժեշտության հետ:


Առաջարկվող փոփոխությունների համաձայն, մասնավորապես, մասնագիտացման գրանցումն իրականացվում է երկու փուլով։ Որոշման մեջ, մասնավորապես, սահմանվում է, որ մրցույթի հիմնական փուլն անցկացվում է մեկ մասնագիտացման գրանցմամբ (վճարովի եւ անվճար):


Ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքների հաստատումից հետո բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննությունների ժամանակ դրական միավորներ ստացած, սակայն մրցույթը չանցած դիմորդները կարող են հուլիսի 19-26-ը մասնակցել թափուր տեղերի լրացուցիչ մրցույթին՝ լրացնելով առցանց հայտ:

Սլովակիայի Ազգային խորհուրդը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով