29.11.2024
Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ խաղում հաղթեց Ռումինիայի հավաքականին
prev Նախորդ նորություն

Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են տարածաշրջանում ռուսական գործոնը նվազեցնելու համար

Թուրքիան և Ադրբեջանը՝ նաև երրորդ երկրների միջամտությամբ, ամեն ինչ անում ենտարածաշրջանում ռուսական գործոնը նվազեցնելու և թուրքական օրակարգը առաջ մղելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրհամյանը. 


"ՌԴ-ն ինտենսիվ աշխատանքների միջոցով ավարտին է հասցնում Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի համար նախատեսված զինվորական ավանների հավաքման-կառուցման միջոցառումները։ Այսպես ասած, ամուր տեղավորվում է։

Սրան զուգահեռ, չնայած Ադրբեջանի՝ նոյեմբերի 10-ին եռակողմ հայտարարության տակ դրած ստորագրության, Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել/վավերացրել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը։
Այն, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ թիկունքում Թուրքիայի շունչն զգալով, այնքան էլ հարթ չեն, ինչպես հաճախ փորձ են անում ներկայացնել ռուսական և ադրբեջանական պաշտոնական շրջանակներից, արդեն բավականին ընդգծված են։

ՌԴ վերահսկողության գոտում գրանցվող ադրբեջանական սադրանքներից՝ գերիների հայրենադարձման հետաձգում, Ադրբեջանից ուղղակի և անուղղակի տեքստերով ՌԴ ներկայությունն Արցախում խիստ ժամանակավոր բնորոշումից՝ «Իսկանդերի» շուրջ զարգացող հակասական իրադարձություններ։

Առհասարակ, նոյեմբերի 10-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումները խոսում են այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը՝ նաև երրորդ երկրների միջամտությամբ, ամեն ինչ անում են գործընթացում և ընդհանրապես ռեգիոնում ռուսական գործոնը նվազեցնելու և թուրքական օրակարգը առաջ մղելու համար",- գրել է նա։