7.09.2025
Պուտինը Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանցիները պետք է հստակ հասկանան, որ Վրաստան մեկնելն իրենց համար անվտանգ չէ. Պեսկով

Ռուսաստանցիները պետք է հստակ հասկանան, որ Վրաստան մեկնելն իրենց համար անվտանգ չէ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այն միջադեպից հետո, որը մեկ օր առաջ տեղի էր ունեցել հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետ Թբիլիսիում:


«Վրաստանում վտանգավոր է Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այնտեղ պարզապես վտանգավոր է մեկնել: Դա պետք է ռուսաստանցիները հստակ հասկանան», - ընդգծել է Պեսկովը՝ նշելով, որ Կրեմլը վճռականորեն դատապարտում է ծայրահեղական տրամադրված ազգայնականների ագրեսիվ գործողությունները Վրաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ:


Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը ողջունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, որը դատապարտել է ազգայնականների գործողությունները: «Մենք տեսել ենք Վրաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը, որը նույնպես դատապարտել է այդ գործողությունները, եւ մենք ողջունում ենք այդ հայտարարությունը»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր VERELQ-ը, Պոզները Թբիլիսի էր ժամանել մարտի 31-ին՝ ծննդյան օրը նշելու համար, ապրիլի 1-ին լրանում է նրա 87-ամյակը: ԶԼՄ-ների հաղորդմամբ, նրան ուղեկցել են ավելի քան 40 մարդ՝ ընկերներն ու գործընկերները։ Լրագրողը ծրագրում էր երեք օր մնալ Վրաստանում։ Սակայն բողոքի ակցիաների պատճառով նա ստիպված է եղել ոստիկանության պաշտպանության ներքո հեռանալ երկրից։

Լավրովն ու Այվազյանը քննարկել են հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը