Փաշինյանը հայտարարեց բյուջեի եկամուտների 20 մլրդ դրամով աճի մասին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բյուջեի եկամուտների աճի մասին: Նրա խոսքով, պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 20 մլրդ դրամով ավել: «Առևտրի շրջանառությունը նույնպես էական աճ է արձանագրել», - ասաց նա:
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով. նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 122 մլրդ դրամ:
Նա նաև նկատեց, որ առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 8 տոկոսով:
«Մարտին աճը կազմել է ավելի քան 20 տոկոս: Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի արդյունքներից ելնելով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի տարեկան եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար», - ասաց նա: