23.12.2024
Պատերազմի մասնակից ևս 2840 ուսանողի ուսման վարձ կփոխհատուցվի
prev Նախորդ նորություն

Կառավարությունը սահմանել է պետգնումների գործընթացներում հակաճգնաժամային պայմանները

ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին, սահմանել է պետական գնումների գործընթացներում միջանկյալ հակաճգնաժամային մեխանիզմների կիրառման պայմաններ:


Սահմանված կարգավորումներով նախատեսվում է հակաճգնաժամային տնտեսական արձագանքման միջոցառումների շրջանակներում պետական գնումների գործընթացների միջոցով միջանկյալ մեխանիզմների կիրառում: Միջոցառման նպատակն է խթանել տեղական արտադրությունը ժամանակավոր սուբսիդավորման միջոցով:


Մեխանիզմի կիրառումը նախատեսվում է իրականացնել, մասնավորապես, հետևյալ կարգով՝ կիրառել մրցույթի անցկացման, գնանշումների հարցման կամ էլեկտրոնային աճուրդի միջոցով կազմակերպված գնման ընթացակարգերի պայմանը՝ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին, որոնց շրջանակներում կնքվող պայմանագրի գինը գերազանցում է 1 միլիոն դրամը: