Արխիվ - 2020.09.27
Հիվանդանոցները կընդունեն միայն անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողների. ԱՆ
Հարկ է նշել, որ կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող պացիենտների ընդունում:
00:31Արցախում այս պահին կա խնդիր կապի հետ. Մարտիրոսյան
Պատճառը Ադրբեջանի թիրախավորված գործողություններն են:
00:25Հրապարակվել են Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները։
00:04Գուտերեշը կոչ է անում կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, որպեսզի կոչ անի նրանց անհապաղ դադարեցնել կրակը։
23:03Արցախի ՊԲ-ն առգրավել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ ՀՄՄ-3
ՊԲ ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա՝ իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
23:01Փաշինյանը Մակրոնին ներկայացրել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նետ: Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
22:55Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան. Արայիկ Հարությունյան
Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան: Կիրառվում է թուրքական ժամանակակից զինտեխնիկա, ԱԹՍ-ներ և F-16 ռազմական ինքնթիռներ: Այդ մասին Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ամփոփելով իրավիճակը սահմանին:
22:38Հայկական կողմը տիրապետում է Թուրքիայի միջամտության մասին փաստերի. ՊՆ
Հայկական կողմը տիրապետում է Թուրքիայի միջամտության մասին փաստեր պարունակող տեղեկատվության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
21:45Ադրբեջանական բանակը վերահսկողության տակ չի վերցրել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը. ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն այն մասին, թե վերահսկողության տակ են առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին:
21:36Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
18:54Հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր. Արցախի ՊԲ
Արցախի պաշտպանության նախարարությունը սահմանագլխին տեղի ուենցած մարտերի արդյունքում հայտնում է 16 զոհի և հարյուրից ավել վիրավորի մասին:
18:30Աջակցում ենք հայկական երկու պետություններին. 14 քաղաքական ուժերի հայտարարությունը
Հայաստանի և Արցախի 14 կուսակցություններ համատեղ հայտարարություն են ընդունել՝ նշելով, որ ողջ ներուժով սատարում են Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան:
18:21Իրանի ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել
Թեհրանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել բանակցություններ: Այս մասին կիրակի հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
17:45Բոլորիս սրբազան պարտքն է պաշտպանել հայրենիքը. Ռոբերտ Քոչարյան
Այսօր թշնամին կրկին պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ։ Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց քաղաքական և ռազմական աջակցությամբ, կրկին փորձում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը` զենքի ուժով։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
17:42Ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Հյուսիսատլանտյան դաշինքը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները:
17:30Պատրաստ ենք քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել հայկական բանակին աջակցելու համար
«Հայրենիք» կուսակցությունը պատրաստ է առկա բոլոր քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել գործող իշխանությունների հետ, ամբողջ կազմով միավորվել է բանակի, Հայաստանի, Արցախի և առկա բոլոր ուժերի հետ, նպաստելու է հաղթանակին։
17:23Թուրքիան պետք է հրաժարվի Ղարաբաղում «կրակի վրա բենզին լցնելուց». Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատագամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել Արցախում Ադրբեջանի սանձասերծած պատերազմին Թուրքիայի հայտարարությունների հետ կապված։
16:49Հայաստանը պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին. Փաշինյան
ՀՀ-ն Արցախի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորն է:
16:44Հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:
16:36Պարտավոր ենք լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում. ՀՀԿ-ի հայտարարությունը
Այս առավոտ ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կրակ բացելով նաեւ խաղաղ բնակչության վրա: Այդ մասին ասված է ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
15:51Քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն: Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը։
15:41ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը տարածել է Եվրոպայի Խորհրդի կողմից:
15:15Ադրբեջանը կորցրել է 4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա. Արցախի ՊՆ
Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:
15:13Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ, իսկ Հայաստանին և Աղրբեջանին կոչ են արել վերականգնել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները։ Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարությունում։
15:11ՊՆ-ն հերքել են «6 գյուղերի ազատագրման» մասին Բաքվի հայտարարությունը
Վեց գյուղ, չէ մի տաս քաղաք: Այսպես հեգնանքով է արձագանքել Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Բաքվի՝ "6 գյուղերի ազատագրման" մասին հաղորդագրությանը։
14:49Հրետակոծված Ստեփանակերտը՝ լուսանկարներում
Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկարներ է հրապարակել հրետակոծված Ստեփանակերտից:
14:34Եկել է ժամանակը ցույց տալու Ձեր ոգու արիությունը, բազկի ուժը. ԳՇ պետի ուղերձը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել, որն ամբողջությամբ ձեղ ենք ներկայացնում՝ ստորեւ.
14:03Լավրովը ՀՀ արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Արցախում
Քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Լավրովը խիստ մտահոգություն է արտահայտել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ, ինչպես նաև զոհերի և վիրավորների մասին ստացվող տեղեկությունների մասով:
13:47Ադրբեջանի զինուժը հարվածներ է հասցրել նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական Զինուժը հարվածներ է հասցրել ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարածում՝ Վարդենիս քաղաքի ուղղությամբ: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծուրն Հովհաննեսյանը:
13:31Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը
Մտահոգությամբ դիտում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող հերթական ռազմական սրացմանը, որն, ըստ հաղորդումների, արդեն հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասների: Այդ մասին ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
13:28Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկման առարկա լինել. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ.
13:10Ադրբեջանի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ հետ են մղվում. խոսնակ
Հակառակորդն ունի կորուստներ։
13:04Արցախում անորոշ ժամանակով փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները
Արցախի Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը հանձնարարեց հայտարարել Արցախում ուսումնական հաստատությունների՝ անորոշ ժամանակով փակվելու մասին։
13:00Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք. Դավիթ Տոնոյան
Այս պահին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վճռական հակահարվածներով կասեցնում է թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը՝ թշնամում պատճառելով ծանր կորուստներ:
12:54ՌԴ-ում կամավորական հավաք է սկսվել Ռուսաստանում բնակվող հայերի համար
Բոլոր այն հայերը, ովքեր գտնվում են հայրենիքց դուրս , բայց պատրաստ են և ուզում են գտնվել մարտական գծում "Հայի Ուժ" համահայկական շարժում Սպիտակ Խաչի կամավորականների գումարտակի կողմից կհավաքգրվեն և կտեղափոխվեն Հայաստան։
12:49ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք. Փաշինյան
ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
12:44Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա. ՊՆ
Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։
12:01Ոչինչ ու որևէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախը պաշտպանելու ճանապարհին. Փաշինյան
Ոչի՛նչ, ոչի՛նչ, որեւէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախի ժողովրդի Ազատությունն ու Իրավունքը պաշտպանելու ճանապարհին:
11:56Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ միջոցների և ուժերի տեղափոխման անհրաժեշտություն չկա. դեսպան
Տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ միջոցների եւ ուժերի տեղափոխման անհրաժեշտություն չկա։
11:46Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է. մարզպետ
Խուճապի ոչ մի առիթ չկա:
11:41Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, զրահատեխնիկա. ՊԲ
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:
11:33Արցախի նախագահը հայտարարել է ռազմական դրություն եւ համընդհանուր մոբիլիզացիա
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք 18 տարեկանից բարձր անձանց համար: Այդ որոշան մասին նախագահը հայտարարել է՝ ելույթ ունենալով խորհրդարանի արտահերթ նիստում։
11:25ՌԴ Դաշնային խորհրդում ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել սկսել բանակցություններ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, հակամարտություններից ոչ մեկը չպետք է լուծվի մարտի դաշտում։
11:13Պատերազմ են հայտարարել, պատերազմը ստանալու են. Արայիկ Հարությունյան
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին սկսել է ակտիվ օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Բնակչությանը կոչ եմ անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
11:03Գարեգին Բ-ն ընդհատում է հանդիպումը Հռոմի պապի հետ և անհապաղ վերադառնում հայրենիք
Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։
11:03Ադրբեջանի հարձակման հետևանքով ունենք քաղաքացիական զոհեր ու վնասներ. Արցախի ՄԻՊ
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ:
11:00Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok. Անխափան աշխատում է միայն Twitter, քանի որ օգտագործվում է դեպի դուրս քարոզչություն տարածելու համար։
10:36Կենաց մահու պատերազմ է, կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
10:32Մարտերը շարունակվում են. Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Արծրուն Հովհաննիսյան
Մարտերը շարունակվում են։ Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
09:26Ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը. ԱԳՆ
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հերտակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփնակաերտը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի տարածած հայտարարության մեջ:
09:16Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա. Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը:
09:08Հակառակորդը դիմել է զենքի ուժին. մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները. Արցախի ՊԲ
Հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:
08:57Հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Փաշինյանը դիմել է ժողովրդին
Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,որի գրառումը ներկայացնում ենք ստորև.
08:27Թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել. հրետակոծվում է նաև Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
08:19