24.11.2024
Ադրբեջանի հարձակման հետևանքով ունենք քաղաքացիական զոհեր ու վնասներ. Արցախի ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Գարեգին Բ-ն ընդհատում է հանդիպումը Հռոմի պապի հետ և անհապաղ վերադառնում հայրենիք

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ընդհատել է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում է հայրենիք: 


՛՛Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։


Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։


Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։


Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։


Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։