24.11.2024
Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր: ՊԲ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի հարձակման հետևանքով ունենք քաղաքացիական զոհեր ու վնասներ. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ հայկական կողմը Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական զոհեր ու վնասներ ունի:


՛՛Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև բազմաթիվ քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Առկա են նաև քաղաքացիական զոհեր ու վնասներ:


Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ՛՛,-գրել է նա: