24.11.2024
Ոչինչ ու որևէ բան մեզ ետ չի կանգնեցնի Արցախը պաշտպանելու ճանապարհին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա. ՊՆ

Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հայրենակիցների պատրաստակամությունը, հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ։