20.04.2025
Ադրբեջանի զինուժը հարվածներ է հասցրել նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Լավրովը ՀՀ արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Արցախում

Սեպտեմբերի 27-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:


Քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Լավրովը խիստ մտահոգություն է արտահայտել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ, ինչպես նաև զոհերի և վիրավորների մասին ստացվող տեղեկությունների մասով:


Ընդգծվել է շուտափույթ զինադադարի անհրաժեշտությունը: Նշվել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ միասին իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական առաքելություն կշարունակի ձեռնարկել:


Նշվում է նաև, որ այսօր ավելի ուշ տեղի կունենա նաև հեռախոսազրույց Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

Հրետակոծվել է Հադրութը, Թալիշը, Մարտակերտն ու Մարտունին. Սամվել Բաբայան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար