23.11.2024
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է. մարզպետ
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ միջոցների և ուժերի տեղափոխման անհրաժեշտություն չկա. դեսպան

Տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ միջոցների եւ ուժերի տեղափոխման անհրաժեշտություն չկա։


Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստին", այս մասին հայտնել Է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։


Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։


Արցախը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանում երկու մարդ է զոհվել՝ կին և երեխա: Տուժածներ կան նաեւ այլ շրջաններում, տվյալները ճշտվում են: