Այս պահին մենք բոլորս զինվոր ենք. ԲՀԿ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարություն.
"Սիրելի՛ հարենակիցներ,
այսօր վաղ առավոտյան Ադրբեջանն Արցախի հանրապետության ուղղությամբ սանձազերծել է պատերազմական գործողություններ, սկսել օդային և հրթիռային հարձակում Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Միայն մեր միասնությամբ ու համախմբվածությամբ մենք կարող ենք արժանի հակահարված տալ թշնամուն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է, պատրաստ զենք վերցնել հանուն հայրենիքի անվտանգության պահպանման: Այս պահին մենք բոլորս զինվոր ենք:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամները վաղ առավոտից միջազգային կառույցների իրենց գործընկերներին ահազանգել են տիրող իրավիճակի մասին՝ ակնկալելով համարժեք գնահատական:
Մեր հաղթանակն անկասելի է …",- ասված է հայտարարության մեջ: