22.11.2024
Հայաստանը պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Պատրաստ ենք քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել հայկական բանակին աջակցելու համար

«Հայրենիք» կուսակցությունը պատրաստ է առկա բոլոր քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնել գործող իշխանությունների հետ, ամբողջ կազմով միավորվել է բանակի, Հայաստանի, Արցախի և առկա բոլոր ուժերի հետ, նպաստելու է հաղթանակին։


Այդ մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է "Հայրենիք" կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։ Նա նաեւ նշել է, որ նախաձեռնում է կուսակցության անդամների հավաք եւ մեկնելու է սահման՝ հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը։ «Մենք մեր բոլոր գործողությունները կհամաձայնեցնենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ», - ընդգծել է Վանեցյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։


Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։


Արցախը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանում երկու մարդ է զոհվել՝ կին և երեխա: Տուժածներ կան նաեւ այլ շրջաններում, տվյալները ճշտվում են: Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: