Արևը վերադառնում է. եղանակի տեսությունը լավ օրեր է խոստանում Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 23:17
Հայաստանն ունի ոստիկանապետ ու ԱԱԾ տնօրեն. նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 19-ին, հրամանագրեր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրեն, իսկ Արման Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանապետ նշանակելու մասին։ 19:00
Երևանի ավագանին հավանություն է տվել 2019-ի բյուջեի կատարողականին Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն է տվել Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացմանը, ինչպես նաև բյուջեի կատարման հաշվետվության մասին որոշման նախագծերին: 18:54
Ունենալու է պետական բյուջեի եկամուտների թերակատարում. ՊԵԿ նախագահ Կորոնավիրուսի հարուցած դժվարություններով պայմանավորված Հայաստանն ունենալու է պետական բյուջեի եկամուտների թերակատարում: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այժմ պատրաստ չէ ասել թե կոնկրետ որքան: 18:17
Ռուբլին աշխարհում 2-րդ տեղն է գրավել արժույթների փոփոխականությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ համաշխարհային արժույթների փոփոխականության ցուցանիշով՝ ռուսական ռուբլին երկրորդ տեղն է բարձրացել: Այդ մասին հղում անելով Bloomberg-ին հայտնում է ՏԱՍՍ-ը: 17:29
ՏՏ հայ մասնագետների խումբը կմոդելավորի կորոնավիրուսի հնարավոր տարածումը Հայաստանում Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ: Այս մասին հայտնում են կառավարությունից։ 17:10
Թուրքիան հաջողություններ է գրանցել սեփական ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Թուրքիան ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից դուրս մնալուց հետո մտել է աշխարհի առաջատար երկրների շարք՝անօդաչու թռչող սարքերի արտադրության առումով: Այդ մասին հղում անելով National Interest-ին հայտնում է «MK-Tурция» կայքը: 16:42
ԱԺ նախագահն ու պատգամավորները պարգևավճարները կհանգանակեն կորոնավիրուսի դեմ պայքարին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ իր նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ 16:30
ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվելու է ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությամբ Միևնույն ժամանակ, նպատակահարմար ենք համարում հնարավորության դեպքում ֆինանսական կազմակերպությունների և հաճախորդների միջև հաղորդակցումն իրականացնել հեռախոսազանգերի կամ նամակագրության միջոցով, ինչպես նաև հորդորում ենք քաղաքացիներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս հնարավորինս օգտվել բանկային էլեկտրոնային ծառայություններից (վճարային հավելվածներ, առցանց բանկային ծառայություններ): 16:23
Գլուխն եմ կտրելու էն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու. Հայկ Մարության «Գլուխն եմ կտրելու էն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով նախորդ ժամանակաշրջանում ծրագրերի թերակատարմանը: 16:20
Ադրբեջանում ինչ-որ պահի կարող է և արտակարգ դրություն հայտարարվել. Ալիև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել, որ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով կարող են հայտարարվել արտակարգ դրություն: Այս մասին նա հայտարարել է մարտի 19-ին Նովրուզի առիթով: Նա դիմել է քաղաքացիներին՝ հայտնելով, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի զանգվածային միջոցառումների անցկացումը հնարավոր չէ։ 16:00
Կամո Վարդանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր: 15:52
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքներին փոխանցվել է 100 մլն դրամ Ընդհանուր քանակը 650 վճարում: 15:48
«Լրագրողներ առանց սահմանների». Բաքուն պետք է ազատ արձակի 5 լրագրողների «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ողջունում է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուհթարլիի ազատ արձակումն ու վերամիավորումը Բեռլինում ընտանիքի հետ ու կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ևս 5 լրագրողի, ովքեր այժմ անազատության մեջ են: Այդ մասին ասված է կազմակերպության թվիթերյան էջում: 15:43
Սահմանները փակ են. Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ Ի՞նչ է արվում իրավիճակը կարգավորելու համար: 15:06
Հայ-վրացական հարաբերություններն առանձնանում են փոխադարձ վստահությամբ. վարչապետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ: 14:47
Փոմփեոն ցանկանում է Թուրքիային կրկին «ուղղել» դեպի ԱՄՆ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ՌԴ-ին մեղադրել է Իդլիբում տասնյակ թուրք զինվորականների սպանության մեջ: 14:34
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը դիմել է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան Նրանք կարող են օգտվել Air France ավիաընկերության մարտի 21-ի Փարիզ-Երևան չվերթից։ 14:29
ՀՀ-ն կունենա առանձին հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով վարակվածներին Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն ավելացան 7-ով՝ հասնելով 122-ի: 14:14
Կառավարության անդամները ծափահարեցին գործարարներին և բուժաշխատողներին Հայաստանի կառավարության անդամներն այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին գործարարներին և բուժաշխատողներին՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իրենց կատարած աշխատանքի համար: 13:48
ԵԽԽՎ զեկուցող. Ադրբեջանում պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ-ի զեկուցող Սուննա Էվարսդոտտիրը ողջունել է Ադրբեջանում լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը, որը Վրաստանում առևանգվելուց հետո բանտում էր գտնվում սկսած 2017թ.-ի մայիսից: 13:34
Մայր Աթոռում ամեն օր կկատարվի մասնավոր բժշկության աղոթք Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ Առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից մեր սուրբ հայրերի գրվածքներից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ: 13:20
Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ մրցույթ կհայտարարի 100 նոր ավտոբուսի գնման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ մրցույթ կհայտարարի 100 նոր ավտոբուսի գնման վերաբերյալ։ 13:17
Որոշ երկրներում հենց հիվանդանոցներից եղել է կորոնավիրուսի տարածում. Տիգրան Ավինյան Հայաստանը հնարավորինս ուժեղացնում է հիվանդանոցներում վերահսկողությունը, որոշ երկրներում՝ Իրանում, Իտալիայում, կորոնավիրուսը տարածվել է նաև հիվանդանոցներից: Կառավարության մարտի 19-ի նիստում ասաց պարետ Տիգրան Ավինյանը։ 13:07
Վրաստան-Ադրբեջան «միջանցքը» հենվում է տնտեսական և գեոպոլիտիկ շահերի վրա Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիա-Կասպից ծով տարածաշրջանում պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնց թվում են ղարաբաղյան հակամարտությունը, թյուրքական ու իսլամական գործոնը, ինչպես նաև Ադրբեջանի գեոպոլիտիկ դիրքը տարածաշրջանում: 13:00
Ինչպիսի՞ն է Հայաստանի պարենային ապահովվածությունը. վարչապետը ներկայացնում է վիճակը Մենք սննդի բավական լավ պաշարներ ունենք․ կառավարության մարտի 19-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրի պարենային ապահովվածության հարցին։ 12:49
Կորոնավիրուսը խնդիրներ է հարուցել Իրանի ու Չինաստանի հետ իրականացվող նախագծերում Կորոնավիրուսով պայմանավորված ճգնամային իրավիճակը խնդիրներ է ստեղծել նաև որոշ ոլորտներում պետության կապիտալ ծախսերի իրականացման համար․ կառավարության մարտի 19-ի նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 12:36
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտողները կպատժվեն Կառավարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, թե ինչ պատիժներ են սահմանված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար. 12:17
Ցնցումները նավթի շուկայում պարտադրում են ամբողջ ուշադրությունը սևեռել դեպի ԶՈՒ. փորձագետ Գնանկաման միտումը, որն, ամենայն հավանականությամբ, շարունակական բնույթ է կրելու՝ պահպանվելով մինչև ամառ-աշուն, կարող է ստիպել Բաքվին գնալ հերթական միլիտարիստական ավանտյուրայի: 12:12
Կառավարությունը բիզնեսին առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ. ի՞նչ է դա նշանակում Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ճգնաժամի արդյունքում հայ ժողովուրդը, Հայաստանը և Արցախը պետք է ավելի ուժեղացած դուրս գան․ այս մասին կառավարության մարտի 19-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունում քննարկել են տնտեսությանն աջակցություն ցուցաբերելու փաթեթներ, որոնք դրվելու են հանրային քննարկման: 12:00
Արևելագետ. Էրդողանը շանտաժի է ենթարկում Արևմուտքին՝ՌԴ-ի հետ մերձեցմամբ Սիրիայում թուրք զինվորականների մահվան պատասխանատվությունը գցել են ՌԴ-ի վրա: Այդպիսի մեղադրանքով է հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմփեոն: 11:46
Կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկն արձանագրվել է ինֆեկցիոնի բուժքրոջ մոտ. նախարար Նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ 11:41
Իրանը Սիրիայի համար 9.000 գրոհային է հավաքագրել Սիրիայի մարդու իրավունքների կենտրոնի տվյալներով, իրանական ուժերն ու նրա ներկայացուցիչները Սիրիայում հավաքագրել են մոտ 9000 երիտասարդ մարտիկների՝երկրի հարավի և հյուսիս-արևելքի շիական համայնքներից: 10:58
Ադրբեջանական հաքերները հայկական էջերով միջոցով ապատեղեկատվություն են տարածում. ՊՆ Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական հաքերները հայկական էջերի միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում։ 10:50
Էրդողանը շանտաժի է ենթարկում ԵՄ-ին միգրանտներով Թուրքիան, որտեղ այժմ բնակվում է 4.5 միլիոն փախստականներ, պահանջում է Եվրոպայից փախստականների հետ կապված բեռի մի մասը վերցնել իր վրա: Անկարան կարծում է, որ ԵՄ-ն չի կատարում 2016թ.-ի պայմանագիրը, որն ենթադրում էր թուրք քաղաքացիների համար եվրոպական վիզաների ազատականացում, այս մասին հղում անելով Le Figaro-ին հայտնում է inosmi.ru կայքը: 10:46
Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը դիմել է դատախազություն Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը եւ լուսանկարները տարածելու համար։ 10:33
Մենք մնացինք աշխատելու հանուն Ձեզ, Դուք մնացեք տանը հանուն մեզ. բժիշկների ակցիան Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվադանոցի բժիշկները միացել են կորոնավիրուսի տրածման դեմ պայքարող բժիշկների համաշխարհային ֆլեշմոբին: 10:24
Ստեփանակերտում վարչական ձերբակալման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել. Արցախի ՄԻՊ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Ստեփանակերտում վարչական ձերբակալման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել: 09:55
ԵԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է մոնիթորինգը ղարաբաղյան հակամարտության գոտում Իրավիճակը, որ ձևավորվել է COVID-19-ի տարածմամբ, հանգեցրել է տարածաշրջանում բոլոր սահմանների փակմանը, միջազգային և տեղացի անձնակազմերի տեղափոխության սահմանափակմանը, ինչպես նաև անձնական շփումների նվազմանը վարակվելու ռիսկի պատճառով: 09:41
Եվս 5 դեպք. Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 115 դեպք Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում 09:38
Մամուլ. Անակնկալները բացառված չեն. սպասվում է Հայկ Մարությանի հրաժարակա՞նը Չի բացառվում, որ Երեւանի ավագանու այսօրվա նիստին անակնկալներ լինեն: 09:26