24.11.2024
Կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկն արձանագրվել է ինֆեկցիոնի բուժքրոջ մոտ. նախարար
prev Նախորդ նորություն

Կառավարությունը բիզնեսին առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ. ի՞նչ է դա նշանակում

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ճգնաժամի արդյունքում հայ ժողովուրդը, Հայաստանը և Արցախը պետք է ավելի ուժեղացած դուրս գան․ այս մասին կառավարության մարտի 19-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարությունում քննարկել են տնտեսությանն աջակցություն ցուցաբերելու փաթեթներ, որոնք դրվելու են հանրային քննարկման:


Նա հայտնեց, որ կառավարության առջև խնդիր է դրված ոչ թե վերականգնել նախաճգնաժամային վիճակը, այլ ճիշտ դիրքավորվել հետճգնաժամային իրավիճակում և օգտվել նոր հնարավորություններից:


«Մենք պետք է առաջնորդվենք զարգացման տրամաբանությամբ, ոչ թե նախաճգնաժամային ցուցանիշները վերականգնելու խնդիր դնենք»,- ասաց վարչապետը՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ առաջ է բերելու, ու գործադիրը պետք է դրանց արձագանքի:


«Բայց շատ կարևոր է, որ այդ սոցիալական ծրագրերը լինեն արդյունավետ, արդար ու թիրախային», - ասաց նա՝ հավելելով, որ նախկինի նման սոցիալական աջակցության ծրագրերը չպետք է կենտրոնանան մի քանի տեղում ու ստվերային հարստացում ապահովեն:


Բինեսին՝ 25 մլրդ դրամ


Ըստ գործադիրի ղեկավարի՝ նախատեսվում է 25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, նույքան էլ լինելու է սոցիալական փաթեթը: «Մոտավորապես 80 մլրդ դրամի հիմնադրամ է ձևավորվելու, որը կուղղվի տնտեսության վերաձևավորմանը և կարգավորմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան: Չնայած այդ պարամետրերը մեծ անորոշություն են պարունակում», - ասաց վարչապետը, խոսքը փոխանցելով Մհեր Գրիգորյանին, որը ներկայացրեց 25 մլրդ դրամի բիզնեսին աջակցության փաթեթը:


Գրիգորյանը նկատեղ, որ նման ճգնաժամերի ժամանակ առաջանում են սպառման անկանոն ռեժիմներ, հանգեցնում անկման: «Մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին օգտագործել դրանք և անցնել սպառման անկանոն ժամանակշրջանն առանց էական վնասների կամ կորուստների», - ասաց Գրիգորյանը։


Ըստ այդմ, նրա խոսքով, կառավարությունը ձևավորել է պոտենցիալ վարկային պրոդուկտների շարք: Դրանք երեքն են և ենթադրում են վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում:


«Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում, դա լինլու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, այսինքն՝ դրամով վարկերի դեֆիցիտ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ, մեր կարծիքով, մենք լուծել ենք օժանդակության առաջարկվող ձևերով՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և տոկոսադրույքների սուբսիդավորում», - նշեց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ կլինի նաև այնպիսի վարկատեսակ, որը բիզնեսին հնարավորություն կտա «on hold» մնալ որոշակի ժամանակ:


«Այսինքն հոգալ ծախսերը, չունանենալ տոկոսային բեռ և չունենալ արժութային ռիսկ», - ասաց նա:


Այնուհետև Փաշինյանը որոշակիորեն մանրամասնեց ներկայացված առաջարկը: «Մենք առաջարկում ենք ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին, որի էությունը հետևյալն է: Ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնում են առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է: Իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն՝ տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ», - ասաց Փաշինյանը:


Ինչ ուղղությամբ է աջակցություն տրամադրվելու


Այս ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝ աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ կամ դրանց գծով հարկերի վճարում։ Կառավարույթյունն առաջարկում է յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 500 հազար դրամ գումարի չափով և ոչ ավելի, քան երեք ամսվա համար։


Երկրորդ ուղղություն՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով։ Սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության, ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերապելու կամ ընդլայնելու նպատակով։ Հաջորդը՝ էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դիմաց ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամի չափով և ոչ ավելի, քան երեք ամսվա համար։


Նախատեսվում է նաև առևտրով զբաղվող տնտեսվարողների համար սննդի ներմուծման ֆինանսավորում հատկացնել՝ պայմանով, որ ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ում։ Պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղնշանակության այլ հումքի գնման և ներմուծման համար ևս ֆինանսական աջակցություն կցուցաբերվի։


Օժանդակություն համարվող վարկերի նկատմամբ հիմնական պահանջները հետևյալն են՝ պետք է կառավարության տրամադրած վարկի մասը լինի ՀՀ դրամով, վարկային կազմակերպությունների կամ բանկերի կողմից կարող է տրամադրվել նաև արտարժույթով։ Ժամկետը՝ մինչև 24 ամիս, վարկի առավելագույն գումարը՝ 500 մլն դրամ, սակայն համաֆինանսավորման կամ համաֆինանսավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 250 մլն դրամը։ Վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով։ Առավելագույն տոկոսը՝ 0-6 տոկոս տարեկան՝ կախված ծրագրով սահմանված կանոնից։