9.06.2025
Ադրբեջանական հաքերները հայկական էջերով միջոցով ապատեղեկատվություն են տարածում. ՊՆ
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկն արձանագրվել է ինֆեկցիոնի բուժքրոջ մոտ. նախարար

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ առողջություն մաղթելով հիվանդին:


«Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։


Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը»,- գրել է նախարարը:


VERELQ-ը հայտնել էր, որ մարտի 19-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 115 դեպք:


 

Կառավարությունը բիզնեսին առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ. ի՞նչ է դա նշանակում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին