Եվս 5 դեպք. Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 115 դեպք
Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք:
Ինչպես հայտնում է առողջապահության նախարարությունը, բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
✅մնացե’ք տանը,
✅սահմանափակե’ք շփումները,
✅հետևե’ք անձնական հիգիենային,
✅հաճախակի լվացե’ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
✅հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային տրանսպորտից օգտվելը,
✅շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
✅գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
✅եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե’ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
✅պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
✅խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով: