20.04.2025
Բակո Սահակյանը  հրավիրել է խորհրդակցություն ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 110-ի

Մարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում՝ Հայաստանում հաստատվել է ևս 8 դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:


"Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս պահին, ընդհանուր առմամբ, արձանագրվել է 110 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ", - ասված է հաղորդգրության մեջ:


 

Եվս 5 դեպք. Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 115 դեպք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար