24.11.2024
ՀՀ-ն կունենա առանձին հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով վարակվածներին
prev Նախորդ նորություն

Հայ-վրացական հարաբերություններն առանձնանում են փոխադարձ վստահությամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.


«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:


Հայաստանի և Վրաստանի միջև արդի բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական հարուստ ավանդույթների վրա և այսօր էլ առանձնանում են փոխադարձ վստահությամբ ու միմյանց նկատմամբ հարգանքի խոր զգացումով:


Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգտագործել երկկողմ համագործակցության ողջ ներուժը՝ մեր հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:


Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ Ձեր կարևոր և պատասխանատու պաշտոնում և հաջողություն՝ տարածաշրջանի զարգացման ու կայունության ամրապնդմանը միտված Ձեր բոլոր ծրագրերին, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ բարօրություն ու առաջընթաց:


Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձի կապակցությամբ՝ Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին մաղթելով ամենայն բարիք, քաջառողջություն և երջանկություն»: