24.11.2024
Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտողները կպատժվեն
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը խնդիրներ է հարուցել Իրանի ու Չինաստանի հետ իրականացվող նախագծերում

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնամային իրավիճակը խնդիրներ է ստեղծել նաև որոշ ոլորտներում պետության կապիտալ ծախսերի իրականացման համար: Այս մասին կառավարության մարտի 19-ի նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:


Մինչ խոսքը նախարարին փոխանցելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ճգնաժամի ընթացքում պետության կապիտալ ծախսերի իրականացման ծրագրերում շատ բան չի փոխվելու:


Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ իրավիճակին հետևում են և մի քանի հարցերի պետք է «արագ ճգնաժամային լուծումներ տան»:


«Այս հարցերով հանդիպում ունենք փոխվարչապետ Ավինյանի հետ: Խնդիրները պայամանավորված են երկու հանգամանքով: Խոսքը վերաբերում է Իրան-Հայաստան (երրորդ) բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը և Հյուսիս-հարավ ավտոմայրուղու այն հատվածին, որը չինացի կապալառուներն են կառուցում: Կորոնավիրուսի տարածմամբ պայամնավորված՝ գործընկերների գալու և աշխատանքը շարունակելու խնդիրներ կան», - նշեց Պապիկյանը:


Նա տեղեկացրեց, որ այժմ լուծումներ են փորձում գտնել, որոնց մասին այսօր վարչապետին կզեկուցեն: