24.11.2024
Կորոնավիրուսը խնդիրներ է հարուցել Իրանի ու Չինաստանի հետ իրականացվող նախագծերում
prev Նախորդ նորություն

Ինչպիսի՞ն է Հայաստանի պարենային ապահովվածությունը. վարչապետը ներկայացնում է վիճակը

Մենք սննդի բավական լավ պաշարներ ունենք․ կառավարության մարտի 19-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրի պարենային ապահովվածության հարցին։


«Մենք այդ առումով խնդիրներ չունենք, - ասաց Փաշինյանը՝ ներկայացնելով իր ձեռքի տակ եղած տեղեկանքը։ - Սա վկայում է, որ մենք սննդի բավական լավ պաշարներ ունենք։ Օրինակ՝ շաքարավազ՝ 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ։ Հավի միս՝ 64 օրվա պաշար ունենք, ձեթ՝ 38 օրվա պաշար ունենք», - ասաց նա։


Միաժամանակ, վարչապետի խոսքով, բեռները շարունակում են ներկրվել Հայաստան:


«Իմ ձեռքի տակ տեղականք է, որ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ ձեթ՝ 18 տոննա, շաքար՝ 220 տոննա, ցորեն՝ 145 տոննա, հրուշակեղեն՝ 15 տոննա, սիսեռ՝ 20 տոննա, և այդպես շարունակ»,- նշեց կառավարության ղեկավարը։


Նա հավելեց, որ երկիրը լիարժեք ապահովված է նաև վառելիքով՝ բենզինով ու դիզելային վառելիքով․ «ներկայում այդ ապրանքը նաև ներմուծվում է»։


ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր հերթին զեկուցեց, որ առնվազն 3 ամսվա բենզինի պաշար կա երկրում։