24.11.2024
Ինչպիսի՞ն է Հայաստանի պարենային ապահովվածությունը. վարչապետը ներկայացնում է վիճակը
prev Նախորդ նորություն

Որոշ երկրներում հենց հիվանդանոցներից եղել է կորոնավիրուսի տարածում. Տիգրան Ավինյան

Հայաստանը հնարավորինս ուժեղացնում է հիվանդանոցներում վերահսկողությունը, որոշ երկրներում՝ Իրանում, Իտալիայում, կորոնավիրուսը տարածվել է նաև հիվանդանոցներից: Կառավարության մարտի 19-ի նիստում ասաց պարետ Տիգրան Ավինյանը։


«Երեկ խոսել եմ Իրանցի մեր գործընկերոջ հետ, ով մանրամասն պատմել է իրենց մոտ դեպքերի հետ կապված աճի հիմնական պատճառների մասին և պետք է նշեմ, որ հիվանդանոցների միջոցով եղել է վիրուսի տարածում և նրանց օրինակով մենք նույնպես պետք է խստացնենք հիվանդանոցներում մեր աշխատանքը: Խոսքը վերաբերվում է բոլոր այն հիվանդանոցներին, որտեղ կորոնավիրուսով վարակված մարդկանց ենք մեկուսացրել»,- հայտնեց պարետը:


Նրա խոսքով, Հայաստանում ևս ունենալու են հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց «մեզ տալ ինֆորմացիա իրենց առողջության վերաբերյալ» «: Հավելվածը մեզ են փոխանցել մեր իրանցի գործընկերները: Հավելվածի հարցերին պատասխանելով՝ կկարողանա հասկանալ՝ արդյոք ինքն ունի խնդիր, թե՝ ոչ», - ասաց Ավինյանը։


Այս պահին Հայաստանում առկա է կորոնավիրուսի հաստատված 115 դեպք, որից մեկը՝ առողջացած: 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։


ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն: Կառավարությունը հորդորում է քաղաքացիներին մնալ տանը: