Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի. Արսեն Թորոսյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի. յոք նոր հաստատված դեպքեր կան: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 00:21
Դադարեցնել բազմամարդ հավաքները. Արցախը կորոնավիրուսի կանխարգելման քայլեր է կատարում Արցախում քայլեր են ձեռնարկվում նոր տեսակի կորոնավիրուսի վարակի ներթափանցումը կանխարգելելու նպատակով: Այս մասին: 23:56
Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք. Արսեն Թորոսյան Հայաստանում այս պահին հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Վարակվածների թիվը հասել է 45-ի: Այս մասին հայտարարել է Առողջապահությա նախարար Արսեն Թորոսյանը: 23:11
Այն, որ արտակարգ դրություն է նշանակվել, նշանակում է, որ մենք ունենք ճգնաժամ. Փաշինյան Ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունը և պարետատունը, մասնավորապես, իրավիճակից չբխող որևէ սահմանափակում կիրառելուց զերծ կմնա միանշանակ, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արտակարգ դրությունը, որը պիտի տևի մինչև ապրիլի 14-ը, հնարավորինս արդարացված լինի և արդյունավետ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու իմաստով: 23:02
ԱԻՆ-ը ամփոփում է շաբաթը. 576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 8 դեպք. տուժել 15 քաղաքացի: 21:33
Սպասվում են տեղումներ. ինչպիսի՞ն կլինի եղանակը Հայաստանում Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով: 20:52
Կառավարության ծրագրերով հիփոթեքային վարկերի մարման ժամկետները կերկարաձգվեն. Փաշինյան Հայաստանի առևտրային բանկերը պետական ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկերի պարտավորությունների մարման ժամկետները մինչև վեց ամիս հետաձգելու են: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կառավարության ընդունած արտակարգ դրություն սահամանելու մասին որոշման քննարկման ժամանակ: 19:57
Սահմանադրական հանրաքվեն հետաձգվում է․ Նիկոլ Փաշինյան Ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվելու է․ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի հատուկ նիստին՝ ի պատասխան Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի։ 19:53
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: 18:53
Մինչև օրվա վերջ մեկուսացված անձանց թիվը կարող է հասնել մինչև 420-430. նախարար Այս պահին կա 20 քաղաքացի, ովքեր թեստ են անցել ու պատասխանի են սպասում: 18:47
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղից առաջիկա օրերի ընթացքում կկազմակերպվեն մամուլի ասուլիսներ (12:00-ին, 16:00-ին, 20:00-ին)՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու համար: 18:39
Ջավախքում Հայաստանից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է Սամցխե Ջավախքի վեց մունիցիպալիտետներից հինգի՝ 36 բնակիչ ինքնամեկուսացվել է: Այս քաղաքացիները ժամանել են Վրաստան ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ այլ երկրներից: 18:34
Հայաստանի ու Արցախի անցակետերում ջերմաչափում կիրականացվի. Փաշինյան Մարտի 16-ի կառավարության արտահերթ նիստում, որի ընթացքում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշում կայացվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նույն նպատակով Հայաստանի ու Արցախի անցակետերում ջերմաչափում կիրականացվի: 18:02
Ադրբեջանի բանակում դադարեցվել են զինծառայողների հանդիպումները ծնողների հետ Ադրբեջանի բանակում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում՝ դադարեցվել են զինծառայողների հանդիպումները ծնողների հետ: 17:33
Հայաստանում սահմանվում է արտակարգ դրություն. կառավարությունը որոշում կայացրեց Կառավարությունն այսօրվա՝ մարտի 16-ի, նիստում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով որոշում կայացրեց Հայաստանում արտակարգ դրություն սահմանելու վերավերյալ: 17:29
Կորոնավիրուսի պատճառով Թուրքիայում կուսակցությունները չեղարկում են միջոցառումները Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի հետ կապված երկրի 3 քաղաքական կուսակցություններ կամ չեղարկել կամ հետաձգել են իրենց կուսակցական միջոցառումները: 16:49
Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց հավատացյալների ներկայության Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով: 16:45
ՌԴ-Թուրքիա հակամարտությունն Իդլիբում չի կարգավորվել Իդլիբում հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն Թուրքիայի և ՌԴ-ի միջև հակամարտությունը կարգավորված չէ: Այդ մասին հղում անելով Der Spiegel-ին հայտնում է inosmi.ru կայքը: 16:02
Կառավարությունն առաջարկում է մեկ ամսով հանրապետությունում հայտարարել Արտակարգ դրություն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից մինչև 2020 թվականի ապրիլի 14-ն առաջարկվում է հայտարարել արտակարգ դրություն: 15:50
Երկու շաբաթով սահմանափակվում են ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: 15:16
Մանաթն ամրապնդվել է Ադրբեջանի խոշոր առևտրային գործընկերների արժույթների նկատմամբ 2020 թվականի մարտի առաջին կեսին ադրբեջանական մանաթն ամրապնդվել է՝ հիմնական առևտրային գործընկերների արժույթների նկատմամբ, հայտարարել է՝ Տնտեսական բարեփոխումների և ենթակառույցների կենտրոնի գործադիր տնօրեն Վյուսալ Գասըմլըն: 14:57
Տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան. ֆոտաշարք՝ Էջմիածնից Կրոնավիրուսի գլխավոր օջախ հանդիսացող Էջմիածին քաղաքի երեք մուտքրի մոտ, կառավարության կիրառած սահմանափակումներից հետո, ավտոմեքենաների կուտակումներ են: 14:53
Դեսպանությունը հորդորում է ՀՀ-ում գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին անհապաղ կապ հաստատել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ: 14:20
Քաղաքագետ. Պուտինը կարողացավ ՌԴ-ի «ինքնաթիռը» բարձրացնել անդունդի եզրից Պուտինի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխություններն ես դրական եմ գնահատում: Պուտինը կարողացավ ՌԴ-ի «ինքնաթիռը» բարձրացնել անդունդի եզրից և այն ուղղել դեպի դրական ապագա: Դա ես կանվանեմ 2020թ.-ի հունվարյան փրկություն: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Իգոր Պանարինը: 14:08
Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը. Կենտրոնական բանկ Կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: 14:04
Դադարեցնում ենք նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում. Հարությունյան Դադարեցնում ենք նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: 13:46
ՀԿԵ-ում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում Մասնավորապես դա վերաբերվում է կայարանների եւ ներհանրապետական էլեկտրագնացքների ախտահանման ինտենսիվությանը, ուղեւորների հետ շփվող անձնակազմի (տոմսավաճառներ, հսկիչներ, կայարանների հերթապահներ, լոկոմոտիվային բրիգադներ եւ այլն) անհրաժեշտ դիմակներով եւ պարագաներով ապահովմանը: 13:35
Ազգային ժողովը պատրաստվում է հատուկ նիստին. Արարատ Միրզոյան Արարատ Միրզոյանը տեղեկացնում է, որ զրուցել է ԱԺ խմբակցությունների ղեկավարության հետ և խնդրել ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին։ 13:23
Ոստիկանությունը հայտնել է հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը Ընդհանուր թիվը 2.580.349 է: 12:36
Գլոբալիզացիան խորացրել է սանիտարական և տնտեսական ճգնաժամերը ԵՄ-ն չկարողացավ դիմագրավել իրեն սպառնացող երեք ճգնաժամերին՝համաճարակային, միգրացիոն և տնտեսական: Այդ մասին հղում անելով Le Figaro-ին հայտնում է RT.com-ը: 12:34
Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են ռազմամարզական վարժարանի տարածքում. ՊՆ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 12:11
ԱՄՆ-ի ռազմավարությունը Մերձավոր Արևելքում և Եվրասիայում՝ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի ԱՄՆ-ը՝ Մեծ Մերձավոր Արևելքում և Եվրասիայում կյանքի է կոչում իր ռազմավարական երկու գլխավոր հակառակորդների՝ՌԴ-ի ու Իրանի գեոպոլիտիկ շրջափակման ու ազդեցության սահմանափակման ռազմավարություն: 11:55
Էջմիածնում սահմանափակումներից հետո 129 մարդու մոտ ջերմություն է արձանագրվել. Փաշինյան Կառավարությունն այսօր՝ մարտի 16-ին, ժամը՝ 15:00-ին, հրավիրելու է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հարցը: Այս մասին Facebook-ում ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ, ըստ ամենայնի, արտակարգ դրություն կհայտարարեն: 11:51
Գլխավոր դատախազը 2008թ-ին վերաբերող դատավճիռը բեկանելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: 11:44
Տեղերով փոխվեցին. այժմ Չինաստանն է սահմանափակում հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Չինաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չինաստանը բարձր է գնահատում արտերկրից վիրուսի ներթափանցման ռիսկերը, Պեկինի իշխանությունների կողմից կիրառվում են որոշակի խստացումներ։ 10:52
Կառավարությունը հրապարակել է Հռոմից ժամանած ՀՀ քաղաքացիների մասին տեսանյութ Ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 10:35
Երեւանի վարչական շրջաններում դադարեցվում են քաղաքացիների ընդունելությունները Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից վարչական շրջաններում դադարեցվում են քաղաքացիների ընդունելությունները, հանդիպումները. հայտարարություն: 10:20
Փորձագետ. Արաբական «եռյակը» օգտագործում է Սիրիայի քրդերին ընդդեմ Թուրքիայի Եգիպտոսի իշխանությունները ցանկանում են կոնտակտներ ստեղծել Սիրիայի կառավարության և սիրիական քրդերի ջոկատների միջև: Ծոցի միապետությունները՝Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում են այդ համագործակցությունն ուղղել Թուրքիայի դեմ: 10:19
ԱԳՆ հայտարարությունը Ղազախստան մուտք գործելու սահմանափակումների վերաբերյալ Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ: 10:15
Հռոմից ժամանած մեր քաղաքացիները 14 օր կգտնվեն մեկուսացման վայրում. փոխվարչապետ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով բարեհաջող ժամանել են Երևան: Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի: 10:08
Արևելագետ. Թուրքիան չի հանձնելու իր մերձավոր ծայրահեղականներին Իդլիբում ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Իդլիբում ռուս-թուրքական համատեղ պարեկության ընթացքում ահաբեկիչների թույլ տված սադրանքից հետո Թուրքիային լրացուցիչ ժամանակ է տրամադրվել գրոհայինների չեզոքացման համար: 10:01
Այսօր կորոշվի արտակարգ դրություն հայտարարելու հարցը. վարչապետ «Ինչ որոշում էլ կայացնենք դրա միակ նպատակը լինելու է կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելումը»,- ասաց նա: 09:41
Ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած. նախարար Մարտի 16-ի առավոտյան ժամը 08.00-ի դրությամբ ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ 09:09
Փաշինյանը հայտնեց, որ թեստերի պատասխանը կրկին բացասական է. վերադառնում է Երևան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մարտի 16-ի առավոտյան վերադառնում է Երևան, քանի որ թեստերի պատասխանը կրկին բացասական է: 04:06