22.11.2024
ԱԳՆ հայտարարությունը Ղազախստան մուտք գործելու սահմանափակումների վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Արաբական «եռյակը» օգտագործում է Սիրիայի քրդերին ընդդեմ Թուրքիայի

Եգիպտոսի իշխանությունները ցանկանում են կոնտակտներ ստեղծել Սիրիայի կառավարության և սիրիական քրդերի ջոկատների միջև: Ծոցի միապետությունները՝Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում են այդ համագործակցությունն ուղղել Թուրքիայի դեմ:


Նշվում է, որ Եգիպտոսը ցանկանում է, որպեսզի Դամասկոսը կոնտակտներ հաստատի Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ, որոնց կորիզը կազմում են քրդական ինքնապաշտպանական ջոկատները:


Փորձագետ Կիրիլ Սեմյոնովը հայտարարել է, որ արաբական «եռյակը»(Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս) ունի այդպիսի ռազմավարություն Սիրիայում:


Ըստ նրա, «եռյակը» ցանկանում է քրդերի միջոցով ազդեցություն ունենալ Դամասկոսի վրա, ինչպես նաև քրդերին օգտագործել ընդդեմ Թուրքիայի ու Սիրիայում իրանական ազդեցության: