24.11.2024
Երեւանի վարչական շրջաններում դադարեցվում են քաղաքացիների ընդունելությունները
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հրապարակել է Հռոմից ժամանած ՀՀ քաղաքացիների մասին տեսանյութ

Ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


"Բոլոր ուղեւորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր. նրանք գտնվելու են 14–օրյա կարանտինում", - ասված է հաղորդագրության մեջ։


ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը ներկայացնում է տեսանյութ՝ ինքնաթիռի վայրէջքից ու մեկուսացումից:



Մարտի 16-ի առավոտյան ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 30 հաստատված դեպք։ Ի դեպ, կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, գիշերն աշխատանքներ են տարվել` պարզելու նրա հետ շփման շրջանակը: