28.07.2025
Դեսպանությունը հորդորում է ՀՀ-ում գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին անհապաղ կապ հաստատել
prev Նախորդ նորություն

Տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան. ֆոտաշարք՝ Էջմիածնից

Կրոնավիրուսի գլխավոր օջախ հանդիսացող Էջմիածին քաղաքի երեք մուտքերի մոտ, կառավարության կիրառած սահմանափակումներից հետո, ավտոմեքենաների կուտակումներ են:


Էջմիածնի քաղաքապետը, սահմանափակումներով պայմանավորված, հորդորում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում լքել քաղաքը: «Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան» - ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։


Քաղաքի երեք մուտքերի մոտ հերթապահում են բժիշկներ, տեղադրված են ոստիկանական ացակետեր: Քաղաքը լքողներն ու քաղաք մուտք գործողներն անցնում են բժշկական զննում: Բարձր ջերմաստիճան ունենալու պարագայում մարդիկ մեկուսացվում են:


VERELQ-ը ներկայացնում է ֆոտոշարք՝ Էջմիածին քաղաքի մուտքերի մոտից: 






 


 

Երկու շաբաթով սահմանափակվում են ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին