26.09.2026
 Կորոնավիրուսի պատճառով Թուրքիայում կուսակցությունները չեղարկում են միջոցառումները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի բանակում դադարեցվել են զինծառայողների հանդիպումները ծնողների հետ

Ադրբեջանի բանակում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակներում՝ դադարեցվել են զինծառայողների հանդիպումները ծնողների հետ:


Այս մասին օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:


Հասանովը մեկ անգամ ևս հանձնարարականներ է տվել՝ զորամասերում և ձեռնարկություններում շարունակվող ախտահանման աշխատանքների, անձնակազմի պարբերական կրթության, անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը մեծ ուշադրություն դարձնելու, ինչպես նաև զանգվածային միջոցառումների անցկացման սահմանափակման և ծնողների հետ հանդիպումները ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված:


 

Ջավախքում Հայաստանից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան