Տարածաշրջանային զարգացումները, համաճարակային վիճակը մեծացնում են ապակայունացման ռիսկերը Այս առումով պաշտպանության նախարարը կարևորել է լարվածության թուլացման միջոցառումների շուտափույթ իրականացումը՝ նոր սադրանքները բացառելու առումով: 21:17
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք (տեսանյութեր) Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: 21:02
Հիանալի դիրիժոր. Մաքսիմ Վենգերովը՝ Սերգեյ Սմբատյանի մասին Մաքսիմ Վենգերովը նշեց‚ որ իր համար հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ 20:03
Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: 18:16
ՀՀ-ում խունվեյբիններն անընդունելի են «Երեկ մի խումբ մարդիկ, ովքեր հանդես են գալիս որպես թավշյա հեղափոխության պահապաններ, գնացել են մի մարդու մոտ, որն ինչ-որ իմ հասցեին վատ բան ասել, պահանջել են ներողություն խնդրել: Շատ վատ տեսարան է ու ինձ համար անընդունելի: Մանավանդ, որ քանի օր է խոսում եմ, ասում՝ հայհոյանքին հայհոյանքով չպետք է պատասխանել: Բայց մարդիկ մեր անունից գնում են, այդպիսի գործողություններ են անում, կամ չգիտեմ՝ իրենց անունից են անում, թե՞ ում: Դատապարտում են նման գործողություններն ու անընդունելի համարում»: Վայքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով իրենց «հեղափոխության պահապաններ» անվանող խմբի գործողություններին: 17:35
Կրեմլը դեռ չի ծրագրում չեղարկել Հաղթանակի 75-ամյակին նվիրված հոբելյանական շքերթը «Այս պահին նման բան չկա, հետագայում կհետևենք իրավիճակի զարգացմանը», - հավելել է Պեսկովը: 17:16
ԿԲ-ն կորոնավիրուսի կանխարգելման նպատակով շրջանառությունից հանում է հին թղթադրամները Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր թղթադրամներով։ 16:24
Ասադի խորհրդական. Թեհրանի և Դամասկոսի հարաբերությունները ռազմավարական են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդականը հայտարել է, որ Իրանի ու Սիրիայի հարաբերությունները ռազմավարական ու պատմական են, իսկ Սիրիայի անկախությունն ու ինքնիշխանությունը Թեհրանի ու Մոսկվայի առաջնահերթություններից են: 16:21
Ե՛վ ՀՀ-ում, և՛ Բելառուսում կան բոլոր պայմաններն արդյունավետ գործունեության համար. նախարար Մարտի 12-ին Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ 16:20
Ավելի քան 10 հազար. Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել 429 մարդ մահացել է: 15:55
Կառավարությունը ձգտում է ՀՀ-ն տարածաշրջանում տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնել Կառավարությունը հաստատել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: 15:36
Վրաստանի բոլոր պետական կառույցներն անցնում են աշխատանքային արտակարգ ռեժիմի Վրաստանի խորհրդարանում արտակարգ ռեժիմ է սահմանվել կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով: Օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հատուկ հրամանագիր է ստորագրել: 15:09
Թուրքիայի միջամտությունն Իդլիբում՝բարդացրել է Դամասկոսի և նրա դաշնակիցների վիճակը Չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ն՝Սիրիայում Թուրքիայի հետ վերջին հակամարտության ընթացքում հաղթանակ է տարել՝դանդաղեցնելով Իդլիբի վրա հարձակումը, սակայն Մոսկվայի ռազմավարությունը Սիրիայի հարցում դարձել է ավելի խոցելի: Դա կապված է Սաուդյան Արաբիայի կողմից օրերս հայտարարված նավթային պատերազմի հետ, որը նպատակ ունի թուլացնել Սիրիայի վերականգնման ֆինանսական հիմքը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Փոլ Սոնդերսը: 15:07
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են $100 մլն տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին ԱՄՆ Կոնգրեսում 23 նահանգի 75 ներկայացուցիչներ նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին 14:55
Փաշինյանն ակնկալում է, որ հանրաքվեին 1 մլն մարդ ընտրատեղամասերում «Այո» կասի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին 800 հազարից 1 մլն մարդ ընտրատեղամասերում «Այո» կասի: 14:53
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման Հաշվի առնելով մի շարք երկրներում նոր տիպի կորոնովիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման: 14:22
Մեկուսացված են թվով 57 անձ. Արսեն Թորոսյան Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ 13:48
Փորձագետ. Թուրքերն անխուսափելիորեն դուրս են գալու Սիրիայից Եթե նախկինում թուրքերն ահաբեկիչներին օգնում էին քողարկված՝հումանիտար օգնության և քրդերի դեմ պայքարի քողի տակ, ապա այժմ նրանք պատերազմում են ահաբեկիչների կողքին սիրիական բանակի դեմ: Դա պայմանավորված է սիրիական բանակի հաղթանակներով Սերակիբում, Մաարեթ ան-Նումանում, M5 ավտոմայրուղում: Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Հուսեյն Ռուիվարանը: 13:47
Մանկապարտեզներից վերցրած տարածքները վերադարձվում են. ՀՅԴ-ն զրկվեց գրասենյակից Երևանի հ.119 մանկապարտեզում հերթագրված 100 երեխայից 33-ն արդեն հաճախում է մանկապարտեզ: Բացված նոր խմբասենյակն ավելի քան 10 տարի անհատույց օգտագործման էր տրված: 13:37
Կորոնավիրուսը Հայաստանում. քանի՞ հետազոտություն է իրականացվել մինչ օրս Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: 13:23
Էջմիածնում նշանադրության մասնակցած անձինք մեկուսացվել են Ծաղկաձորում Նշանադրությանը մասնակցած Էջմիածնի դպրոցի բուժքրոջը և մյուս մասնակիցներին մեկուսացրել են «Գոլդեն Փելես»-ում 13:13
Արևելագետ. Էրդողանը ցանկանում է պոկել Սիրիայի մի հատվածը՝Իդլիբի գոտու տեսքով Արևելագետ Անդրեյ Չուպրիգինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի նպատակները Սիրիայում փոփոխության չեն ենթարկվել: 12:52
Քարոզարշավն ընդհատելու անհրաժեշտություն այս պահին չկա. Փաշինյան Բայց եթե լինի նման անհրաժեշտություն, ապա կընդհատեն: 12:34
Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: 11:57
Բոլոր թռիչքներից ժամանողները պետք է լրացնեն հասցեական քարտեր․ Տիգրան Ավինյան Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության այսօրվա նիստին հայտարարեց, որ կրոնավիրուսի տարածման կանխարգելմամբ նպատակով Հայաստան ժամանող թռիչքների բոլոր ողևորները պետք է լրացնեն հասցեական քարտեր: 11:57
Այժմ հանրաքվեի քարոզչությունը դադարեցնելու մասին քննարկումներ չկան. «Այո»-ի շտաբ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված նոր դեպքերով պայմանավորված «Այո»-ի քարոզչական շտաբում սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը դադարեցնելու մասին քննարկումներ չկան: Այս մասին հայտարարել է «Այո»-ի քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը: 11:35
Կորոնավիրուսով վարակվածներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. քաղաքապետ «Պացիենտը մեկուսացված է, պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը»: 11:24
Արդեն տասը անձ մեկուսացվել է․ Արսեն Թորոսյան Հայաստանում այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի վարակվածության 4 դեպք․ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 11:16
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը: 10:42
Աքշեները քննադատել է Էրդողանին՝Մոսկվայում բանակցությունների համար Թուրքիայի «Լավ կուսակցության» նախագահ Մերալ Աքշեները մեկնաբանել է Անկարայի և Մոսկվայի պայմանավորվածություններն՝Իդլիբում ժամանակավոր հրադադարի շուրջ: 10:29
Դավիթ Գասպարյանը չի նշանակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ. հերքում Մամուլն այսօր գրել էր, որ Արդարադատության նախարարությունում շոշափվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավոր, նախարարի առաջին խորհրդական Դավիթ Գասպարյանի անունը: 10:21
Խոշոր հրդեհ Արցախում. զինվորների սիրելի «Օմարի լեռնանցք» ռեստորանը վերածվել է մոխրակույտի Արցախի Հանրապետությունում մարտի 9-ին խոշոր հրդեհի դեպք է տեղի ունեցել. դեռևս անհայտ հանգամանքներում՝ գիշերը՝ ժամը 01:00-ից 01:30-ն ընկած ժամանակահատվածում, հրդեհ է բռնկվել Քարվաճառի վարչական տարածքում գործող «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրում: 09:49
Առողջապահության նախարարությունը կոչ է անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: 09:48
Բացի մթերայինից և դեղատներից. Իտալիայում կփակվեն բոլոր խանութները Իտալիայում, որն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների և մահացության դեպքերի քանակով, աննախադեպ միջոցներ են ձեռնարկվում: Երկրում կփակվեն բոլոր խանութները, բացառությամբ մթերայինների և դեղատների: 09:35