20.04.2025
Խոշոր հրդեհ Արցախում. զինվորների սիրելի «Օմարի լեռնանցք» ռեստորանը վերածվել է մոխրակույտի
prev Նախորդ նորություն

Դավիթ Գասպարյանը չի նշանակվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ. հերքում

Լուրը, թե ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ է նշանակվելու արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը մարտի 9-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել։


Մամուլն այսօր գրել էր, որ Արդարադատության նախարարությունում շոշափվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավոր, նախարարի առաջին խորհրդական Դավիթ Գասպարյանի անունը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար