24.11.2024
Հռոմից Երևան հատուկ չվերթ կկազմակերպվի․ Տիգրան Ավինյան
prev Նախորդ նորություն

Առողջապահության նախարարությունը կոչ է անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել

Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, թե «հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Առողջապահության նախարարությունից կոչ են անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:


«Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:


Հետևեք միայն պաշտոնական լրահոսին»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել: Երեք քաղաքացիներն էլ ժամանել են Իտալիայից: Այս պահին նրանք ինֆեկցիոն հիվանդանոցում են: