20.04.2025
Փաշինյանն ակնկալում է, որ հանրաքվեին 1 մլն մարդ ընտրատեղամասերում «Այո» կասի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են $100 մլն տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին

ԱՄՆ Կոնգրեսում 23 նահանգի 75 ներկայացուցիչներ նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին՝ 100 մլն դոլար Հայաստանին, 1.5 մլն դոլար՝ Արցախին տրամադրելու համար:


Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Արցախի համար 1.5 մլն դոլարի աջակցությունը պետք է նախատեսվի ականազերծման և ականի պայթյունից տուժածների վերականգնողական աշխատանքներին: Իսկ Հայաստանի համար 100 միլիոն դոլարը պետք է ուղղվի տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգությանն աջակցելուն:


Կոնգրեսականները կոչ են անում կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ չեն դադարեցվել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումները:


Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նամակի տակ ստորագրած բոլոր կոնգրեսականներին ՝ աջակցելու Հայաստանին ու Արցախին, որոնք իրենց ներդրումն ունեն խաղաղության ու ժողովրդավարության մեջ:


 

Կառավարությունը ձգտում է ՀՀ-ն տարածաշրջանում տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար