20.04.2025
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ակնկալում է, որ հանրաքվեին 1 մլն մարդ ընտրատեղամասերում «Այո» կասի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին 800 հազարից 1 մլն մարդ ընտրատեղամասերում «Այո» կասի:


Այս մասին Փաշինյանը հայտարարեց մարտի 12-ին, Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:


«Մենք մեր երկու ձեռքերը կկտրենք, ձեր որևէ քվեաթերթիկի կեղծում թույլ չենք տա: Դա կլինի դավաճանություն ձեր նկատմամբ: Ես հույս ունեմ, որ սահմանադրական փոփոխությունը 800 հազարից մինչև 1 մլն «Այո» կստանա:


Ընդ որում, Սահմանադրությամբ շատ բարձր շեմ է դրված, առնվազն 650 հազար «Այո» է պետք: Այսինքն, եթե անգամ 630 հազար ընտրող «Այո» ասի և 0 մարդ՝ «Ոչ», միևնույն է, «Այո»-ն պարտվելու է»,-ասաց Փաշինյանը:

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են $100 մլն տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար