20.04.2025
Հիանալի դիրիժոր. Մաքսիմ Վենգերովը՝ Սերգեյ Սմբատյանի մասին
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման

Հաշվի առնելով մի շարք երկրներում նոր տիպի կորոնովիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման, որն այժմ հնարավոր է իրականացնել նաև հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:


«Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը»,-ասված է հայտարարության մեջ:

Փաշինյանն ակնկալում է, որ հանրաքվեին 1 մլն մարդ ընտրատեղամասերում «Այո» կասի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար