24.11.2024
Կառավարությունը ձգտում է ՀՀ-ն տարածաշրջանում տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնել
prev Նախորդ նորություն

Ե՛վ ՀՀ-ում, և՛ Բելառուսում կան բոլոր պայմաններն արդյունավետ գործունեության համար. նախարար

Մարտի 12-ին Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։


ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հայկական կողմը չաձազանց կարևորում է միջկառավարական հանձնաժողովների գործունեությանը: Նա գոհունակությամբ նշել է, որ այսօր Հայաստանի և Բելառուսի միջև ամուր հիմք է դրվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Միևնույն ժամանակ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ փոխգործակցության չիրացված հնարավորությունների օգտագործումը արտաքին առևտրի, ներդրումների ներգրավման, արդյունաբերական և գիտատեխնիկական կոոպերացիայի և այլ ոլորտներում, անկասկած, բարենպաստ ազդեցություն կունենան երկու երկրների հետագա զարգացման վրա:


«Այսօր և Հայաստանում, և Բելառուսում կան բոլոր պայմանները մեր երկրների ընկերությունների արդյունավետ գործունեության համար: Եվ մեր ընդհանուր խնդիրն է լավագույնս օգտագործել այդ ներուժը հետագա փոխշահավետ համագործակցության համար», - եզրափակել է իր խոսքը Տիգրան Խաչատրյանը:


Իր հերթին, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է։ Նա գոհունակությամբ նշել է, որ 2019 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է բոլոր նախորդ տարիների մակարդակը՝ կազմելով մոտ 73 մլն ԱՄՆ դոլար, ինչը 45 տոկոսով ավել է 2018 թվականի ցուցանիշից։


Վիտալի Դրոժժան հավելել է, որ պետք չէ բավարարվել եղածով, քանի որ զարգացման հնարավորություններն ակնհայտ են և հավելել, որ անհրաժեշտ է խթանել երկու երկրների արտահանողների դիրքավորումը զարգացնել կոոպերացիոն կապերը և ստեղծել համատեղ արտադրանք, որը մրցունակ կլինի ոչ միայն տեղական և ԵԱՏՄ, այլև երրորդ երկրների շուկաներում։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը և գործարար համաժողովը երաշխիք կհանդիսանան հետագա երկկողմ համագործակցության զարգացման համար։