ԱԻՆ, էներգետիկա ու տրանսպորտ. նախագահը երեք նախարար է նշանակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրեր է ստորագրել երեք նոր նախարարներ նշանակելու մասին: ԱԻՆ-ը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները նոր ղեկավարներ ունեն: 21:15
Տիգրան Բալայանը հեռանում է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից. նա դեսպան է նշանակվել Հաագայում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ավելի քան 10 տարվա աշխատանքից հետո լքում է պաշտոնը: Նա նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ և Նիդերլանդներում ՀՀ դեսպան: 21:05
Դատարանը վերադարձրել է ԱԱԾ տնօրենի դեմ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումը Հոկտեմբերի 1–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը որոշել է հայցադիմումը վերադարձնել հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար։ 17:37
Հայրենիքն ամեն գնով պետք է հեռու պահել ներքին վտանգավոր վայրիվերումներից. Արամ Ա Հայրենիքն ամեն գնով, հարկ եղած դեպքում փոխադարձ զիջումներով, պետք է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից: Այս մասին ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: 17:15
Կհիմնվեն այգիներ, կգործարկվի Սևանի շաքարի գործարանը․ շուրջ 5,6 մլրդ դրամ ներդրուրմներ ՀՀ կառավարության նիստում մաքսային եւ հարկային արտոնություններ տրամադրեցին «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ին: Մասնավորապես, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում հետաձգել «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: 17:10
Ադրբեջանի ու ՌԴ-ի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում Ադրբեջանի ու ՌԴ-ի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում` ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան: 17:02
Թուրքիան ամեն պահ կարող է նոր քայլեր ձեռնարկել Սիրիայի տարածքում. Էրդողանի խոսնակ «Մենք կանենք դա այնպես, ինչպես «Եփրատի վահան» գործողության ժամանակ և Աֆրինում»,- ասել է Քալընը՝ անդրադառնալով Մանբիջի խնդրին: 16:55
ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունները չպետք է անպատասխան մնան. Խամենեի Երկրի հոգևոր առաջնորդը քննադատության է ենթարկել Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը: 16:44
Երկու փոխմարզպետ ու անտառային կոմիտեի նախագահն ազատվեցին պաշտոններից Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին որոշում է ստորագրել Հայրապետ Բաբայանին ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ 16:31
Ես իսկապես հավատում եմ, որ 21-րդ դարը Հայաստանի դարն է. ՀՀ նախագահ Ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անվան Համաշխարհային պետական գործչի մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: 16:19
ՀՀ վարչապետը կմասնակցի Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-6-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն: 16:00
Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարը՝ ԱԻ նախարար Առաջարկը ստացել է անձամբ Նիկոլ Փաշինյանից: 15:28
Արտահերթ ընտրությունները բացարձակ կապ չունե՞ն ներդրողների հետ. կառավարությունում շփոթ է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են գնահատվում գործարարների կողմից: 15:02
Զախարովա. ՌԴ-ն ողջունում է ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ բոլոր դրական միտումները «Մենք ողջունում ենք այդ դրական միտումները, այժմ կարևոր է դրանք զարգացնելը: Մեր կողմից մենք հնարավորինս կաջակցենք այդ միտումներին»,- նշել է նա: 14:45
Frankfurter Allgemeine Zeitung. ՌԴ-ն կրկին ամրապնդում է իր դիրքերը Սիրիայում ՌԴ-ն կրկին ամրապնդում է իր դիրքերը Սիրիայում: Մոսկվան կարող է այդ զենքը կիրառել ամերիկյան ու իսրայելական ինքնաթիռների դեմ: 14:43
Bloomberg. Համաշխարհային շուկաներում դոլարի հեգեմոնիան տատանվել է ԱՄՆ-ն դեռ պահպանում է համաշխարհային առաջնորդությունը, քանի որ դոլարը պահանջարկ ունի, սակայն դեռեւս պարզ չէ՝ ինչպես պետք է դոլարի պահանջարկը պահպանել: 14:42
ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ-ին Իրանի հետ կնքած բարեկամության մասին պայմանագրից. Պոմպեո «Ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն խզում է Իրանի հետ բարեկամության մասին 1955 թվականի պայմանագիրը: Դա որոշում է, որը, ճիշտն ասած, անհրաժեշտ էր ընդունել դեռ 39 տարի առաջ»,- ասել է նա: 14:31
Forbes. ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց կարողությունը հասել է 3 տրիլիոն դոլարի Այն գլխավորել է Amazon ինտերնետ ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը: 13:58
Ադրբեջանը Վրաստան գազի հիմնական մատակարարն է Գազի ադրբեջանցի մատակարարներն ակտիվ մասնակցություն կունենան Վրաստանոի էներգետիկ ոլորտի բարեփոխումներում: 13:49
ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 20%-ով Եվրասիական տնտեսական միությունը եւ ԵՄ-ն դեռ հեռու են առեւտրի ծավալներից, որոնք գոյություն ունեին մինչեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը: 12:47
Ուղղաթիռի վթարի հետեւանքով մահացել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը Ուղղաթիռի վթարի հետեւանքով մահացել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով իր աղբյուրին: Մեկ այլ աղբյուրի համաձայն, Կարապետյանը արձակուրդում էր: 12:43
Վրաստանում հողատարածքներ ունեցող օտարերկրացիներին կստիպեն մշակել դրանք Օրինագծի համաձայն՝ մեկ այլ երկրի քաղաքացին կարող է սեփական հողամաս ունենալ, եթե այն ժառանգել է կամ եթե նա ունի գյուղատնտեսական հողամաս ունենալու օրինական իրավունք: 12:42
ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը չպետք է պառակտի հասարակությունը ՀՀ-ում ներքաղաքական վիճակն արագ փոխվում է և կարևոր է պահպանել զսպվածություն, քանի որ հայաստանյան ներքաղաքական ցանկացած բախում կարող է հանգեցնել իրավիճակի սրմանը Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական սահմանների երկայնքով: 12:37
Իսրայելը չի հրաժարվի Սիրիայում գործողություններից. Լիբերման Իսրայելը ուրախ չէ, որ Սիրիայում С-300 է հայտնվել, սակայն չի կարող հրաժարվել հարևան երկրում ռազմական գործողությւոններից: 12:09
Նախագահը պետք է «գիշերային օրենքը» վիճարկի ՍԴ-ում․ փորձագետներ Ազգային ժողովում ընդունված «գիշերային օրենքը», որով էականորեն բարդացվում է ԱԺ-ն ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու կառավարության ջանքերի կյանքի կոչման գործընթացը, դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը, որն այդ անելու համար Սահմանադրությամբ ունի 21 օր ժամանակ: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է հայտնի փաստաբան Վահեր Գրիգորյանը։ 12:02
ՀՀԿ-ն չի դիմել Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ. կուսակցությունից հերքում են Եվ հորդորում լրատվամիջոցներին զերծ մնալ ՀՀԿ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց: 12:02
Գագիկ Ծառուկյանը երեկոյան հանդիպում կունենա ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ. խոսնակ Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է միայն այսօր: 11:41
Համաներում է լինելու, շատ մեծ ծավալի․ Նիկոլ Փաշինյան Կառավարության այսօրվա նիստում ներառված է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: 11:21
Թուրքիայում վերջին 15 տարվա ընթացքում ինֆլյացիայի խոշորագույն ալիքն է Միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին երկրում կյանքը թանկացել է 6,3 տոկոսով՝ ավելի շատ, քան կանխատեսում էին վերլուծաբանները: 11:12
Վաշինգտոնում վատ են ընդունել Սիրիա ՀՀ ՊՆ-ի մասնագետների խումբ ուղարկելը․ փորձագետ Հայաստանի ՊՆ մասնագետների Սիրիա գործուղման վերաբերյալ որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ 11:11
Իսրայելցի նախարար․ Ռուսական С-300-ները Սիրիայում կոչնչացվեն Իսրայելի ՌՕ ուժերի կողմից Իսրայելը F-35 անտեսանելի ինքնաթիռներ ունի, որոնք աշխարհում լավագույնն են։ 10:57
Զուրաբիշվիլի․ Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունը բաժանում էր թուրքերին Մրցակիցները կտրուկ են արձագանքել այս խոսքերին եւ Զուրաբիշվիլիին մեղադրել են ազգամիջյան հակամարտություններ հրահրելու մեջ։ 10:38
Աշոտյանի հրապարակած տեղեկությունները չեն հաստատվում․ հատ-հատ հրապարակեք դեպքերը․ վարչապետ «Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում: 10:29
Իրանի ԱԳ ղեկավարն ԱՄՆ-ին անվանել է «հանցագործ ռեժիմ» Միջազգային հանրությունը միասնականորեն պետք է հակադարձի ԱՄՆ-ի կանխակալ մոտեցմանը։ 10:28
Զինված տղամարդը փորձել է ներխուժել Գյուլենի կենտրոնի տարածք Պահակն իրավիճակին արձագանքել է օդ կրակելով, որից հետո տղամարդը փախել է։ Ոստիկանությունը չի կարողացել հաստատել այս դեպքը։ 10:06
Մամուլ. Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ԱԺ ընդունած աղմկահարույց օրինագիծը Նա նեղ միջավայրում այն «հետքայլ» է անվանել և պատրաստվում է օգտվել օրենքով սահմանված 21 օրվա ժամկետից ու այն ուղարկել ՍԴ, որը կարող է դրա սահմանադրականությունը քննել 3 ամսում։ 09:16