24.04.2025
Իրանը հայտնել է Ահվազում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչության մի շարք մեղավորների մասին
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳ ղեկավարն ԱՄՆ-ին անվանել է «հանցագործ ռեժիմ»

Միջազգային հանրությունը միասնականորեն պետք է հակադարձի ԱՄՆ-ի կանխակալ մոտեցմանը։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը։

«Սկզբում ԱՄՆ-ը դուրս եկավ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից՝ ասելով, թե ձգտում է Իրանի հետ երկկողմ պայմանագրի կնքմանը։ Իսկ այսօր նա հրաժարվել է Իրանա-ամերիկյան բարեկամության պայմանագրից այն բանից հետո, երբ Միջազգային դատարանը որոշեց դադարեցնել իրանական ժողովրդի դեմ պատժամիջոցների միջոցով պայմանագրի դրույթների խախտումները։ Դա հանցագործ ռեժիմ է»,- գրել է Զարիֆը։

Իրանի ԱԳ նախարաը նշել է, որ ՄԱԿ Գերագույն դատարանը վճիռ է կայացրել ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին։

Իսրայելցի նախարար․ Ռուսական С-300-ները Սիրիայում կոչնչացվեն Իսրայելի ՌՕ ուժերի կողմից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար