24.04.2025
Թրամփը Սաուդյան Արաբիայի թագավորին կոչ է արել հույսը չդնել միայն ԱՄՆ-ի օգնության վրա
prev Նախորդ նորություն

Իրանը հայտնել է Ահվազում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչության մի շարք մեղավորների մասին

Իրանի խորհրդարանի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Իրանի Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողությունների որոշ մեղավորներ պատասխանատվության են ենթարկվելու, հաղորդում է IRNA-ն:


Բեհրուզ Նեմաթին նշել է, որ Իրանի խորհրդարանի այսօրվա նիստը տեղի է ունեցել գլխավոր շտաբի պետի, հետախուզության եւ ներքին գործերի նախարարների, հետախուզական գործակալությունների գլխավոր տնօրենի եւ Խուզեստանի նահանգապետի մասնակցությամբ:


Այս նիստին, որին ներկա էին մի շարք պատգամավորներ, ներկաները ներկայացրել են իրանական Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մասին զեկույցը:


Թեհրանի պատգամավորը ասել է. «Ելնելով առկա ապացույցներից, նրանց մեղավորությունը հաստատվել է եւ նրանք դատարանի առջեւ կկանգնեն»:

Իրանի ԱԳ ղեկավարն ԱՄՆ-ին անվանել է «հանցագործ ռեժիմ»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար