ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող Փակ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել։ ՓԲԸ ղեկավարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները և գործառույթները, ոլորտներում առկա իրավիճակը, առաջիկա անելիքները, հաստիքացուցակները։ Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։