Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ: Վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի վարչապետը ընդունել է հրավերը: