21.01.2026
Սերոբ Գասպարյանի փաստաբանները դիմել են Լավրովին, Շոյգուին ու ՀՀ-ում ՌԴ դեսպանին
23.09.2024
Սերոբ Գասպարյանի փաստաբանները դիմել են Լավրովին, Շոյգուին ու ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Սերոբ Գասպարյանի փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը, Գուրգեն Գրիգորյանն ու Էրիկ Ալեքսանյանը հանդես են եկել հայտարարությամբ.Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։ Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ։