7.07.2025
Քննչական կոմիտեում ղեկավարի փոփոխություն
prev Նախորդ նորություն

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Ռոբերթսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԱԶԲ համագործակցության հիմնական ուղղությունները, ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել այս տարվա մայիսին Միլանում կայացած 58-րդ տարեկան ժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում՝ ընդգծելով, որ 2024 թվականին զգալի առաջընթաց է արձանագրվել նոր ծրագրերի մշակման, համաձայնեցման և ստորագրման ուղղությամբ։ Արդյունքում՝ ՀՀ-ԱԶԲ համագործակցության պորտֆելը շարունակել է դինամիկ աճել՝ ընդգրկելով ինչպես վարկային, այնպես էլ դրամաշնորհային բաղադրիչներ։

Լևելին Ռոբերթսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել ԱԶԲ-ի՝ Հայաստանին ներառական և կայուն տնտեսական աճի խթանման գործում շարունակաբար աջակցելու հանձնառությունը։

Ինչպիսի՞ հունիս է մեզ սպասվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով