4.06.2025
Ինչպիսի՞ հունիս է մեզ սպասվում
prev Նախորդ նորություն

Լոռու մարզպետը հրաժարական տվեց. հայտնի է՝ որ պաշտոնին նա կնշանակվի

Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։


«Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները»,-հավելել է նա։


Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարազատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։


Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։


Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»,- գրել է Ղազարյանը։


Նշենք, որ Ղազարյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետի պաշտոնում: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին:


 

Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի հետագա պաշտոնավարման մասին
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով