4.06.2025
Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի հետագա պաշտոնավարման մասին
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան հերթական անգամ ցույց տվեց՝ Հայաստանի վստահելի գործընկերն է. ՔՊ-ական

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունիսի 2-ին մասնակցել է Գորիսում կայացած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի լիագումար նիստին եւ հանդես եկել ելույթով:


«Սա վկայությունն է այն ամուր բարեկամության, որը գոյություն ունի մեր ժողովուրդների միջեւ ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլ նաեւ ապագային միտված գործընկերություն:


Ապակենտրոնացված համագործակցությունը վաղուց վերածվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմավարական հարաբերությունների իրական հենասյուներից մեկի՝ ընդգրկելով կրթության, առողջապահության, մշակույթի, գյուղատնտեսության, տեղական զարգացման եւ այլ առանցքային ոլորտներ:


Հատկապես ողջունելի է, որ համաժողովը կազմակերպվել է Սյունիքում՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում, որտեղ արդեն ձեւավորվել է օրինակելի համագործակցություն Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր դեպարտամենտի հետ:


Այս համատեքստում մեծ պատիվ էր նաեւ մասնակցել Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Սա առավել քան խորհրդանշական քայլ է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման, տեղում ներկայացվածության եւ համայնքային զարգացման տեսլականի շրջանակում: Ֆրանսիան հերթական անգամ ցույց է տալիս իր հավատարմությունը՝ լինելու Հայաստանի վստահելի գործընկերը նաեւ համայնքային մակարդակում՝ երկարաժամկետ ծրագրերով:


Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի բոլոր գործընկերներին բարեկամության, պատասխանատվության եւ նվիրվածության, ինչպես նաեւ Հայաստանի պետական ու տեղական կառույցներին, քաղաքացիական հասարակությանը եւ համայնքներին՝ այս գործընթացին ակտիվ մասնակցության եւ հետեւողական ներգրավման համար:


Ազգային ժողովում մենք շարունակելու ենք աջակցել այս գործընկերությանը՝ որպես փոխադարձ հարգանքի, երկխոսության եւ զարգացման ամուր հենք»,- եզրափակել է ելույթը բարեկամական խմբի ղեկավարը:

Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Փաշինյանի աղմկահարույց գրառումների վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով